Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 25-ին Վանաձորի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Հովհաննես Տ.-ին, որը սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Խոշտանգումը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք:

