Ալիևն ու Լուկաշենկոն Պետերբուրգում հանդիպմանը քննարկել են Արցախում ծրագրերին Մինսկի մասնակցությունը, ռազմարդյունաբերական ոլորտի համատեղ ծրագրերը

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոյի հանդիպումը։ ԲԵԼՏԱ-ի հաղորդմամբ՝ երկու երկրների նախագաները քննարկել են Լուկաշենկոյի Ադրբեջան կատարելիք այցը։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, կողմերը պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի ծրագիր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական ոլորտներում համատեղ նախագծեր։

Ալիևը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը։ Նշվում է, որ նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը բելառուս գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Կովկասում տիրող իրավիճակի մասին։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ Ալիևն ու Լուկաշենկոն հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը նախագահները նշել են տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը և համագործակցության հետագա ընդլայնման լավ ներուժը։ Նրանք վստահություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել, մտքեր են փոխանակել հետագա շփումների և համագործակցության հեռանկարների շուրջ։

Էմմա Չոբանյան