ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքում իրանամետ զինյալների օբյեկտներին՝ ի պատասխան իր անձնակազմերի դեմ հարձակումների

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրաքում և Սիրիայում ամերիկյան անձնակազմի վրա Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից իրականացված մի շարք հարձակումներին ի պատասխան՝ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում երեք օբյեկտի, որն օգտագործվել է «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման կողմից։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ «անհրաժեշտ և համաչափ» գերճշգրիտ ավիահարվածները հասցվել են նախագահ Ջո Բայդենի ցուցումով։

Ամերիկացի զինվորականների նախնական տվյալներով՝ գործողության հետևանքով սպանվել են «Հըզբոլլահի» մի շարք զինյալներ, ոչնչացվել են նրանց կողմից օգտագործվող օբյեկտները։

«Այդ հարվածները կոչված են պատասխանատվության ենթարկելու զինյալներին, որոնք անմիջականորեն պատասխանատու են Իրաքում և Սիրիայում կոալիցիոն ուժերի վրա հարձակումների համար, ինչպես նաև սահմանափակելու հետագա հարձակումներ իրականացնելու՝ նրանց հնարավորությունները»,- ասել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան:

Ավելի վաղ «Քաթայիբ Հըզբոլլահը» կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարձակվել էր Հյուսիսային Իրաքի քրդերի կողմից վերահսկվող շրջանում գտնվող Էրբիլ ավիաբազայի վրա՝ վիրավորելով երեք ամերիկացի զինծառայողի։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին՝ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ բազաների վրա հարձակումները զգալի ավելացել են։

Էմմա Չոբանյան