ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո 22 փաստաթուղթ է ստորագրվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել մինչև 2045 թվականը տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակում գործունեության կարևոր ասպեկտների վերաբերյալ, նախանշվել են ինտեգրացիոն համագործակցության խորացման ռազմավարական հեռանկարները։

«Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ-ում մինչև 2030 թվականը, նաև մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիր ընդունելու հարցը։ Այս գաղափարը հավանության է արժանացել, ԵՏՄ Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնել են հաստատել հռչակագիրը։ Համապատասխան որոշումը մենք կձևակերպենք մեր հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է Պուտինը՝ բացելով ընդլայնված կազմով հանդիպումը։

Նա ընդգծել է, որ հռչակագիրը նոր ծրագրային փաստաթուղթ է, որը նախատեսում է առանցքային ոլորտներում համատեղ ջանքերն ավելացնելու քայլերը և նախանշում համագործակցության լրացուցիչ ոլորտներ, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։

Բացի հռչակագրից՝ հանդիպման շրջանակում ստորագրվել է ևս 21 փաստաթուղթ։ Դրանք ներառում են արձանագրություններ, հրամաններ և որոշումներ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։