Բեռլինից Երևան (և հակառակ ուղղությամբ) ուղիղ չվերթ կգործի 2024թ. մայիսի վերջից: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։ «Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս …

