Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դատապարտել են Փհենյանի գործողությունները, որը նախօրեին հրթիռ է արձակել տիեզերք՝ չնայած խիստ սահմանափակումներին, ինչպես նաև զենք է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ G7-ի նախարարների համապատասխան համատեղ հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ ցանկացած արձակում, եթե անգամ …

