Պուտինը Սիին ասել է, որ ՌԴ-ն Ուկրաինայում պատերազմելու է 5 տարի․ Nikkei

Լուրեր

07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի մարտին Սի Ցզինպինի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավարին հայտնել է,  որ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինայում պատերազմել առնվազն հինգ տարի։ Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ դա եղել է նախազգուշացում Սիին՝ չփոխելու ռուսամետ դիրքորոշումը։ Պուտինն իր հայտարարությամբ փորձել է Չինաստանին հավաստիացնել, որ երկարատև պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, և որ Մոսկվան, ի վերջո, հաղթանակած դուրս կգա, չնայած այն հանգամանքին, որ այդ պահին իրավիճակն իր օգտին չէր։ Այդ խոսքերից ելնելով էլ՝ լրատվամիջոցը եզրակացություն է անում, որ չի կարելի անկեղծ ընդունել դիվանագիտական խողովակներով Պուտինի կողմից տրվող ազդանշանները հրադադարի հարցով բանակցությունների պատրաստկամության մասին։

Դեկտեմբերի 23-ին The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ սեպտեմբերից ՌԴ նախագահը միջնորդների միջոցով Կիևին և նրա արևմտյան գործընկերներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել կրակը և սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս սահմաններում, այսինքն՝ Ռուսաստանին թողնել օպուկացված տարածքները։

Nikkei-ը գրում է, որ հնարավոր է՝ Պուտինը ցանկանում է ստեղծել պատրանք, որ նախագահական ընտրություններին ընդառաջ գնում է խաղաղության՝ ենթադրելով, որ նման մթնոլորտը բարենպաստ կլինի իր օգտին քվեարկության համար։

Միևնույն ժամանակ, հրապարակման հեղինակը կարծում է, որ Չինաստանի ղեկավարությունը դժվար թե վստահի Պուտինի՝ հինգ տարի պատերազմ վարելու մտադրության մասին հայտարարությանը։

Էմմա Չոբանյան