Ղազախստանը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատը) հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության վավերացմանը, որը վերաբերում է կենսաբանական անվտանգության ոլորտում երկրների փոխգործակցությանը։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արձանագրությունը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին։ «Փոփոխություններ են կատարվել Կանոնադրության 8-րդ հոդվածում, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին թույլ են տալիս ընդլայնել փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում»,- ասվում է Սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի եզրակացության մեջ։
Բացի այդ, կազմակերպության կանոնադրությամբ առաջարկվում է կանոնակարգել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից վաղաժամկետ ազատման կարգը։
«Կանոնադրության 17-րդ հոդվածում լրացում է արվում՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ԱԳ նախարարների խորհրդի առաջարկով կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը թույլ տալու համար»,- նշվում է եզրակացության մեջ։
Խորհրդարանի կողմից վավերացումից հետո կենսաանվտանգության ոլորտում ՀԱՊԿ համագործակցության մասին արձանագրությունը կստորագրի Ղազախստանի նախագահը։