Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատկազմից։ Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության …

