Հիմնանորոգվում է Հ-28 /Հ-55/ – Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ17+000-կմ19+000 հատվածը։ 2կմ ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Փյունիկ‚ Արտավազ բնակավայրերով։ Գյուղերի միջով անցնող հատվածներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ տեղադրվում է ավազակոպիճ։ Շինաշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն‚ տեխհսկողությունը՝ «Արխինեքս» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

