Եվրահանձնաժողովը պատրաստ է զիջել Հունգարիային՝ Կիևին օգնության տրամադրումը համաձայնեցնելու համար. FT

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրահանձնաժողովը պատրաստ է կատարել Հունգարիայի որոշ պահանջներ՝ Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության փաթեթն ընդունելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան անանուն պաշտոնյաների։

2023 թվականի դեկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո է դրել Ուկրաինային մակրոֆինանսական օգնության փաթեթի վրա։ Այդ ժամանակից ի վեր Բրյուսելը փորձում է ճանապարհ գտնել այս արգելափակումը վերացնելու համար։ Տարբերակներից մեկը Բուդապեշտին 2025 թվականին Ուկրաինային մակրոտնտեսական օգնության փաթեթից վճարումները դադարեցնելու հնարավորություն տալն է, FT-ին հայտնել են քննարկումներին ծանոթ երեք աղբյուրներ:

Եվրամիությունը պատրաստ է հաջորդ տարի վերանայել Ուկրաինային միջոցներ հատկացնելու հարցը։ Միևնույն ժամանակ, գնահատական է տրվելու՝ արդյո՞ք Կիևը դեռևս այս օգնության կարիքն ունի, և արդյո՞ք կատարում է այն ստանալու պայմանները։ Դա Հունգարիային թույլ կտա վետո դնել վճարումների շարունակման վրա, ասվում է հրապարակման մեջ։

«Հանձնաժողովը պատրաստ է նաև անցկացնել օգնության տարեկան աուդիտ և ներդնել «Արտակարգ արգելակում» դրույթ, ըստ որի՝ ցանկացած երկիր կկարողանա Ուկրաինային վճարումների հետ կապված լուրջ մտահոգություններ ներկայացնել ԵՄ գագաթնաժողովին։ Սակայն սա Հունգարիային ֆինանսավորման վրա վետո դնելու լրացուցիչ հնարավորություն չի տա»,- ասվում է հոդվածում։

Հարցին՝ արդյո՞ք այս զիջումները կբավարարեն Վիկտոր Օրբանին՝ վետոն հանելու համար, հունգարացի բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է. «Մենք դեռ հստակ չենք կարող ասել, բայց կարծում եմ, որ հավանական է՝ այո»: