Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտումների մասին վկայող «որևէ միջազգային կազմակերպության փաստաթուղթ» է պահանջում ներկայացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Բոլորը

Մոսկվան «ապակառուցողական» է համարում հայ քաղաքական գործիչների՝ Արցախում ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքներն ու «Արցախում էթնիկ զտումների մասին վկայող որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից փաստաթուղթ» է պահանջում ներկայացնել։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք համարում ենք կործանարար և, որ ամենակարևորն է, դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա։

Ըստ Զախարովայի՝ նման հայտարարությունները միայն նոր խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում։

«Մենք բազմիցս ներկայացրել ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հայտարարությունների վերաբերյալ և ասել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և, իհարկե, ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրներին։ Բայց, ցավոք, դա, ըստ երեւույթին, ձեռնտու է այնտեղ ինչ-որ մեկին»,-ասել է Զախարովան։

Անդրադառնալով Արցախում էթնիկ զտումներին՝ Զախարովան հայտարարել է․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումներին, կցանկանայինք որևէ փաստի ներկայացում, եթե որևէ փաստաթուղթ կա որևէ միջազգային կազմակերպությունից, որը Երևանում համարում են, այսպես ասած, հեղինակավոր, դե, օրինակ, ՄԱԿ-ը կամ որևէ այլ կազմակերպություն, եթե կա որևէ փաստաթուղթ կամ որևէ հայտարարություն, որը կվկայեր, որ նման էթնիկ զտումներ եղել են, բարի եղեք՝ մեզ այդ փաստաթղթերի հղումները ներկայացրեք»,- հայտարարել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում: