Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով։ Ուղերձում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, սկիզբ դնելով անշրջելի մի գործընթացի, որի գագաթնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն էր: Անկախության հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն էր, որով մեր ժողովուրդը հայտարարեց …