Դատավոր Գրիգոր Հովհաննիսյանն առանց հիմնավորելու շեղվել է Վճռաբեկի դիրքորոշումից. նախարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց հետաձգել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճելու միջնորդությունը և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով: Այսօրվա ԲԴԽ նիստի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:

Միջնորդության առիթը գլխավոր դատախազի հաղորդումն է: Դատախազը հայտնել է, որ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման գործով մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) խափանման միջոցի գործով, առանց հիմնավորելու, շեղվել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից:

Նշենք, որ Գրիգոր Հովհաննիսյանին մակագրվել է նախաքննության ընթացքում Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը: Մինչ դատավորը որոշում կկայացներ, բուն գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության, և դատավոր Մանվել Շահվերդյանը վարույթը ստանձնելու որոշում է կայացրել:

2023 թվականի հունիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը որոշել է Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել տնային կալանքով, որից ժամեր անց առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն Ազգուշ Մարտիրոսյանի վերաբերյալ բուն քրեական գործով նախնական դատալսումներ է իրականացրել և որոշել Մարտիրոսյանի նկատմամբ կրկին կալանավորումն ընտրել որպես խափանման միջոց:

«Դատավորը չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից շեղվելը և առաջին ատյանի դատարանի կողմից վարույթը ստանձնած լինելու պայմաններում բեկանել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը»,-միջնորդությունը ներկայացնելիս ասաց ԱՆ ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշման համաձայն՝ այն իրավիճակում, երբ առաջին ատյանի դատարանը ստանձնել է վարույթը, վերաքննիչ դատարանն իրավունք ունի արձանագրել խախտումը, բայց իրավասու չէ բեկանել կայացված դատական ակտը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան