Բրյուսելյան հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ալիևին է փոխանցել ԵՄ հավատարմությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Վերահաստատեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Ընդգծեցի նաև ԼՂ …

