Ինչպես բանկի նվիրատվությունը «ստիպեց» վերակառուցել Օղակաձև զբոսայգին․ թենիսի կորտերը կտեղափոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող, «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը կքանդվեն և կտեղափոխվեն այլ վայր․ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր վերահաստատեց վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած թենիսի կորտերի ապամոնտաժման մտադրությունը։

«Ծրագիրը, առաջին հերթին, վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային»,- ընդգծեց քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ ինքն էլ է մարզվել «Արարատ» ակումբում, և թենիսի այդ կորտերն իր ամենասիրելի վայրերից մեկն են Երևանում, սակայն վստահեցրեց՝ այստեղ հարցը ոչ թե անձնական նախասիրությունների, այլ հանրային շահի մասին է։ Եվ մինչ կսկսեն քանդման աշխատանքները, «Արարատ» ակումբին տարածք կտրամադրեն։

Թենիսի ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանի համար այսօրվա հայտարարությունից հետո էլ շատ հարցեր առկախված են մնացել՝ ճիշտ այնպես, ինչպես քաղաքային իշխանության հետ հանդիպման և հանրային քննարկման իրենց առաջարկը։

Արդյո՞ք կհամաձայնեն այլ վայրում շարունակել գործունեությունը․ ակումբի տնօրենն առայժմ չի շտապում հնչեցնել այս հարցի պատասխանը։ Ասում է՝ գուցե նամակով դիմեն Կառավարություն։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած թենիսիստ Սամվել Հովհաննիսյանն առցանց ստորագրահավաք է սկսել՝ հաջակցություն «Արարատ» ակումբի թենիսի կորտերի։ Արդեն 600-ից ավելի քաղաքացի է միացել։ Ասում է՝ քանդել նման ժառանգությունը, որն այգուց ավելի մեծ պատմություն ունի և որտեղ հայտնիներ են մարզվել, պարզապես անթույլատրելի է։

Եթե թենիսի կորտերը ճանաչվեն գերակա շահ, ապա այդ տարածքում, քաղաքապետարանի տեղեկացմամբ, վերակառուցումը կիրականացնի ամիսներ առաջ Մարետա Գևորկյանի կողմից հիմնադրված «GreenRock Management Group» ընկերությունը։ Մարետա Գևորկյանը «Էվոկաբանկ»-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետերն է։ Իսկ «Էվոկաբանկ»-ը, հիշեցնենք, մի քանի ամիս առաջ  Երևանին 254 միլիոն դրամի նվիրատվություն էր արել։ Այդ ժամանակ բանկի խորհրդի նախագահը Մարետա Գևորկյանի ամուսինը՝ Վազգեն Գևորկյանն էր, որին Ավինյանը հրապարակային շնորհակալություն էր հայտնել։ Այն ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ին ասել էր, որ բանկը նվիրատվությունն արել է, որպեսզի համայնքային սպորտդպրոց  վերանորոգվի՝ առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։

«Բանկերից մեկի հիմնադիրը ուղղակի հարցրել է՝ ի՞նչ կարող եմ անել Երևան քաղաքի համար։ Հենց այնպես։ Էդպես էլ է լինում, պատկերացնում ե՞ք»,- ասել էր Տիգրան Ավինյանը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը կարծում է, որ այստեղ կոռուպցիոն դրսևորումներ կան։

«GreenRock Management Group» ընկերության առաջարկած նախագծով բարեկարգված այգում ճեմուղիներ, շատրվաններ, սպորտային ու հեծանվային գոտիներ կլինեն, նաև սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ։ Ավագանու անդամը չի կարողանում հասկանալ սրճարանների ապամոնտաժման և նույն տարածքում այլ սրճարան կամ շինություններ կառուցելու տրամաբանությունը։ Այս ամենին, ասում է, մեկ բացատրություն կա՝ «ֆինանսական շահ»։

Այգու տասնյակ լքված սրճարաններն ապամոնտաժելուց և կանաչ տարածքները երևանցուն վերադարձնելուց առաջ քաղաքային իշխանությունն այգու վերակառուցումը որոշել է հենց կորտերից սկսել, քանի որ ըստ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի՝ սա բիզնես-նախագիծ է։ Հրապարակված նախագծի տեսանյութում էլ, ասում է, երևում է, որ բետոնապատ հատվածն ավելի շատ է, քան կանաչ տարածքները։

Բիզնես-պրոյեկտներում իր անվան շրջանառությանն Ավինյանն անդրադարձել էր ընտրություններից առաջ՝ Factor TV-ին տված հարցազրույցում։

Ի դեպ, Օղակաձև զբոսայգու վերջնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթին վերանորոգումից հետո վերջերս շահագործման է հանձնվել ՔՊ-ական պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Քուին բուրգեր»-ի՝ նախկինից ավելի մեծ տարածքով սննդի կետը։

Այսօր Ավինյանի խոսքից պարզ դարձավ, որ բանկի՝ համայնքին 254 միլիոն դրամ նվիրաբերելուց հետո «GreenRock Management Group» ընկերությունն Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման և բարեկարգման համար պատրաստ է 8-9 միլիոն դոլարի ներդրում անել։ Ընկերությունից այսօր առավոտյան խոստացան մեկնաբանություն տալ, սակայն աշխատանքային ժամի ավարտին մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Աննա Սալոմեն հայտնեց, որ պատրաստվում են մինչև օրվա ավարտ թեմայի վերաբերյալ հաղորդագրություն տարածել։

Նյութի հրապարակումից հետո «GreenRock Management Group» ընկերությունը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման և բարեկարգման առաջարկը քաղաքապետարանից են ստացել, ոչ թե իրենք ներկայացրել: «O4 Green Urban Hub-ի իրականացման համար ընկերությունը հայտնել էր ավելի քան 8,5 միլիոն դոլարի ներդրման իր պատրաստակամության մասին: Նախագծի հաստատման պարագայում այս միջոցները կօգտագործվեին ծրագրի նախագծման և իրագործման համար, որի նպատակն է Երևանի Օղակաձև այգու թամանյանական նախագիծը վերականգնելը և այն միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքային այգու վերածելը՝ պահպանելով բոլոր պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցները և ապահովելով շուրջօրյա սպասարկում»,- հայտնել են ընկերությունից: Միաժամանակ տեղեկացրել են, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, որևէ պայմանագիր չի կնքվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան