Վարկավորման տոկոսադրույքները 2023 թվականին բարձրացել են

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

2023 թվականի ընթացքում Հայաստանում վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի անվանական տոկոսադրույքները բարձրացել են։ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 1 տարում միջինում աճել են 1,7%-ով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի տոկոսադրույքները՝ 1,3%-ով։

Ընդ որում՝ ՀՀ դրամի դեպքում ավելացել են թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց վարկավորման տոկոսադրույքները, մասնավորապես, իրավաբանական անձանց համար 2022 թվականի դեկտեմբերի 10,9%-ից 2023-ի դեկտեմբերին հասնելով 15,3%-ի, ֆիզիկական անձանց դեպքում, համապատասխանաբար, 13,9%-ից հասնելով 15,2%-ի։

ԱՄՆ դոլարով վարկավորման դեպքում իրավաբանական անձանց համար տոկոսադրույքները նույնպես աճել են՝ նշված ժամանակաշրջանում 5,9%-ից դառնալով 9,1%, իսկ ահա ֆիզիկական անձանց դեպքում արձանագրվել է վարկավորման տոկոսադրույքների նվազում՝ 14,6%-ից մինչև 11,8%։

Նշենք, որ ֆիզիկական անձանց վարկավորման տոկոսադրույքի ցուցանիշում, բացի հիփոթեքային, սպառողական և այլ վարկերի տոկոսադրույքներից, ներառվում են նաև անհատ ձեռնարկատերերին տրամադրված վարկերի տոկոսադրույքները:

Հիշեցնենք, որ ԿԲ-ն տոկոսադրույքների որոշակի նվազում է ակնկալում։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները ժամանակային լագով են ազդում։

Գայանե Խաչատրյան