Թուրքիայում իսրայելցի ֆուտբոլիստի են ձերբակալել խաղի ժամանակ Իսրայելին աջակցության համար

Լուրեր

29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելցի ֆուտբոլիստը, որը Թուրքիայում անցկացված խաղի ժամանակ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մասին հաղորդագրություն է ցուցադրել, կալանավորվել է, գրում է The Guardian-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով։

Ավելի վաղ երկրի արդարադատության նախարարը հայտարարել էր ֆուտբոլիստ Սագիվ Յեհեզկելի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ «ատելություն հրահրելու» կասկածանքով, այն բանից հետո, երբ նրա ակումբը՝ «Անթալիասպոր»-ը, խզել էր պայմանագիրը այդ խնդրի պատճառով:

«Տրաբսոնսպոր»-ի դեմ խաղում իր թիմի կազմում գոլ խփելուց հետո Յեհեզկելը հաղորդագրություն էր ցուցադրել ձախ դաստակի վիրակապին՝ գրառմամբ. «100 օր. 10.07»։ Սա վերաբերում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը և այն օրերի քանակին, երբ ավելի քան 130 իսրայելցի պատանդներ են պահվել Գազայում:

«Անթալիայի դատախազությունը ​​հետաքննություն է սկսել իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Յեհեզկելի նկատմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ջարդի օգտին նողկալի տոնակատարության պատճառով հրապարակայնորեն ատելություն սերմանելու համար»,- առցանց գրառման մեջ ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը՝ նշելով, որ շարունակելու են կանգնել ճնշված պաղեստինցիների կողքին ու  դատապարտել այն, ինչը նա անվանել է շարունակվող «ցեղասպանություն» Գազայի հատվածում։

«Անթալիասպոր»-ն էլ  հայտնել է, որ հեռացրել է իսրայելցի խաղացողին՝ նրան մեղադրելով «երկրի արժեքների դեմ գործելու համար»:

Հակամարտության սկզբից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»՝ Թել Ավիվին մեղադրելով Գազայում ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության իրականացման մեջ։

Էմմա Չոբանյան