Ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների՝ 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաշվառված է 194,740 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից շատերը մեկուսացված են համայնքից և զրկված անձնական ու անհատական ընտրություն կատարելու իրավունքից։ Համաձայն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացված տարբեր հետազոտությունների՝ հաշմանդամություն ունեցող անձինք ենթարկվում են նաև հոգեբանական, տնտեսական, …