ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր՝ նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում անձնական հանդիպում կանցկացնեն, որը կլինի նրանց առաջին քննարկումը վերջին մեկ տարում և տեղի կունենա երկու պետությունների միջև հակասությունների էական սրման շրջանում։ Բանակցությունները տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Չինական «Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի …

