Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 4-րդ շրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ջոկովիչը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչերիի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղի արդյունքում Ջոկովիչը հաղթեց 3 սեթում` 6:3, 6:3, 7:6 հաշվով: Australian Open-ի տղամարդկանց …

