Ստամբուլում ոգեկոչում են Հրանտ Դինքի հիշատակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցի կապակցությամբ մարդիկ հավաքվել են Ստամբուլում այն շենքի առաջ, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվել է հայ լրագրողը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղի ժամանակով 15։00-ին մեկնարկած ոգեկոչմանը ներկա են գտնվել քաղաքական կուսակցությունների, ժողովրդավարական զանգվածային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ մտավորականներ։

Դինքի սպանության վայրում քաղաքացիները կարմիր մեխակներ, մոմեր ու նուռ են թողել։ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, ելույթում ընդգծելով, որ Հրանտի մարդասպան Օգյուն Սամասթն ազատ է արձակվել, հավելել է․ «Անցավ ևս մեկ տարի, որ մենք համբերատար սպասում էինք արդարության, ևս մեկ տարի, երբ արդարության փոխարեն մնացինք անարդարության դեմ, 17 տարի անց 17-ամյա մարդասպանն այժմ ձեր մեջ է։ Ճիշտ այնպես, ինչպես ձեր մեջ կան այնպիսիք, ովքեր ասում են՝ «Սպանի՛ր»: Մենք չենք հրաժարվի Հրանտ Դինքի սպանության հիմքում ընկած խավարի որոնումներից և արդարության պահանջից»։

Այս տարվա ոգեկոչման արարողությանը ելույթ է ունեցել գրող Օյա Բայդարը։

«Հրանտն այս երկրի տառապյալ ժողովրդի դարմանն ու խիղճն էր։ Չկարծեք, թե ես գեղեցկացնում եմ նրան, երբ նրան այստեղ հիշատակում եմ։ Նա տաբու կոտրող էր պաշտոնական պատմության ստերի դեմ։ Մութ ուժերն ամենից շատ վախենում են տաբու կոտրողներից: Դրա համար էլ կրակեցին Հրանտի վրա։ Եթե նա պաշտպաներ զենքն ու բռնությունը, թիրախ չէր լինի»,-ասել է Բայդարը։

Հիշատակի միջոցառմանը ներկաները վանկարկել են «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը», ««Սպանել» ասողները պետք է դատվեն» և այլ կարգախոսներ։

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը վաղաժամ ազատ է արձակել Դինքին սպանած Օգյուն Սամասթին։

Էմմա Չոբանյան