Նովոսիբիրսկում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

Լուրեր

21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
Բոլորը

ՌԴ Նովոսիբիրսկի շրջանի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը Նովոսիբիրսկում արտակարգ դրություն է մտցրել ջերմամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Անդրեյ Տրավնիկովը, փոխանցում է Meduza-ն։

Արտակարգ դրությունը սահմանվել է Նովոսիբիրսկի Լենինյան շրջանի ջերմամատակարարման համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով։ Հունվարի 19-ի գիշերը Պետրոպավլովսկայա փողոցում տեղի է ունեցել խողովակաշարի երրորդ խզումը, որի պատճառով բնակելի շենքերը մնացել են առանց ջեռուցման և տաք ջրի։ Արտակարգ դրության սահմանումից հետո վթարի հետևանքների վերացմամբ զբաղվում են շրջանային իշխանությունները, օպերատիվ շտաբը ղեկավարում է փոխնահանգապետ Սերգեյ Սեմկան։

Տարածաշրջանի բնակարանային, կոմունալ ծառայությունների և էներգետիկայի նախարար Դենիս Արխիպովն ասել է, որ Նովոսիբիրսկում արտակարգ իրավիճակը դասակարգվել է որպես տարածաշրջանային արձագանքման մակարդակ, որը թույլ է տալիս իշխանություններին ուժեր և ռեսուրսներ ներգրավել ամբողջ տարածաշրջանից՝ վթարը վերացնելու համար։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, նոր վթարի պատճառով քաղաքի ձախափնյա հատվածի 69 տներում ջեռուցում չկա։

Նաև հաղորդվում է, որ Նովոսիբիրսկում շարունակում են վերանորոգել ջեռուցման ցանցերի երկու հատվածը քաղաքի աջափնյա հատվածում, որտեղ նախօրեին ջուրը լցվել է Լազուրնայա  և Չապլիգինա փողոցները, իսկ 15 ​​տուն մնացել է առանց ջեռուցման։

Առաջին դեպքը չէ, երբ Նովոսիբիրսկում ջեռուցման ցանցերում խոշոր վթարներ են տեղի ունենում։ Հունվարի 11-ին և 17-ին տեղի ունեցած պատահարների պատճառով քաղաքի ձախափնյա հատվածի տները մնացել էին առանց ջերմության և տաք ջրի։

Էմմա Չոբանյան