Դատական դեպարտամենտը 8 մլն դրամ է ծախսել «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» ֆիլմի համար

Լուրեր

07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
Բոլորը

Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել հունվարի 12-ին հրապարակած «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» ֆիլմի և դատարանակազմության 25-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ՝ հայտնելով, թե որքան է կազմում միջոցառման և ֆիլմի բյուջեն։

«Հանրային հաշվետվողականությունից ելնելով, ինչպես նաև ողջունելով առանձին անհատների հատուկ հետաքրքվածությունը դատական իշխանության ամեն մի գործողության նկատմամբ՝ Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ դատարանակազմության 25-ամյակի, ինչպես նաև Ամանորի ու 2023 թվականի աշխատանքների ամփոփման երեք կարևոր նպատակների համար կազմակերպվել է մեկ միասնական միջոցառում` 2024 թվականի հունվարի 12-ին:

Միջոցառմանը մասնակցել է 350 դատավոր և դատական ծառայող: Միջոցառման առաջին մասում, որպես ներքին ու հանրային հաշվետվություն, ներկայացվել է 25 րոպե տևողությամբ ֆիլմ, որն արդեն իսկ առաջացրել է բավական մեծ հանրային հետաքրքրություն և հավանության է արժանացել հազարավոր քաղաքացիների կողմից:

Ֆիլմի արտադրության և ողջ միջոցառման համար (ներառյալ ֆուրշետային հյուրասիրությունը) ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն․ 956 հազար ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), որից 8 մլն ՀՀ դրամը հատկացվել է ֆիլմի պատրաստմանը, իսկ 3 մլն 956 հազար ՀՀ դրամը, ինչպես շրջանառվել էր մամուլում «ճոխ խնջույքի», կազմակերպման համար: Այդ համեստ ցերեկույթի ծախսը իր մեջ ներառել է սրահի, հեռուստաէկրանների վարձակալություն և շուրջ 350 անձի համար նախատեսված հոտնկայս հյուրասիրություն։

Հատկանշական է, որ 2023 թվականի տարեմուտին ո՛չ Բարձագույն դատական խորհուրդը, ո՛չ Դատական դեպարտամենտը Ամանորյա միջոցառումներ չեն կազմակերպել:

Տարվա ընթացքում տարբեր գործուղումներից, ներկայացուցչական և այլ ծախսերից խնայված միջոցներն ուղղվել են դատական իշխանության գործունեությունը լուսաբանող ֆիլմի նկարահանմանը, որը նպատակ է հետապնդել հանրության լայն շերտերին իրազեկել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումների և առկա խնդիրների մասին։
Ֆիլմի նկարահանումը նպատակ է հետապնդել նպաստել հանրության շրջանում դատական իշխանության հեղինակության վերականգնման բարդ գործին, որը խարխլվել է ոչ միայն օբյեկտիվ քննադատություններով, այլև երբեմն կեղծ, միակողմանի ու մանիպուլատիվ հրապարակումներով»,- ասված է հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ Factor TV-ն դեռևս հունվարի 15-ին ֆիլմի բյուջեի չափը պարզելու համար հարցում էր ուղարկել Դատական դեպարտամենտ։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։

Նույն օրենքով սահմանվում է, որ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

Այսինքն՝ լրացուցիչ աշխատանք չպահանջող տեղեկություններ տրամադրելու համար օրենսդիրն առավելագույնը հնգօրյա ժամկետ է սահմանում տեղեկությունը տիրապետողի համար, իսկ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկություն տրամադրելու համար՝ առավելագույնը 30 օր, ինչը չի բացառում հնգօրյա կամ եռեսնօրյա ժամկետից շուտ հարցման պատասխանն ունենալու դեպքում այն հարցում ուղարկած անձին տրամադրելը։

Տվյալ դեպքում, սակայն, Դատական դեպարտամենտը, հնգօրյա ժամկետից շուտ ունենալով մեր կողմից հայցվող տեղեկությունը ֆիլմի բյուջեի մասին, այն մինչև այս պահը մեզ չի տրամադրել, փոխարենը հրապարակել է Դատական դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում։

Արաքս Մամուլյան