Ռուսաստանը կփորձի գրավել Կիևը, լայնածավալ հարձակում է ծրագրում. FT

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, ծրագրում են լայնածավալ հարձակում Ուկրաինայում 2024 թվականի ամռանը, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին, որոնք խոսել են անանունության պայմանով:

Նրանց վարկածի համաձայն՝ Ռուսաստանը կփորձի գրավել Ուկրաինայի չորս շրջանների մնացած տարածքները, որոնց միացման մասին հայտարարել էր 2022 թվականի սեպտեմբերին՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ FT-ի զրուցակիցները չեն բացառել, որ ռուսական զորքերը կփորձեն գրավել Խարկովը կամ նույնիսկ Կիևը։

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական նպատակը՝ «նվաճել երկիրը և ստրկացնել նրա ժողովրդին», մնում է անփոփոխ։ Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված զեկույցում, որը FT-ն ուսումնասիրել է 2023 թվականի դեկտեմբերին։ Փաստաթղթի համաձայն՝ հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի արևելքում առաջխաղացումը մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Ավդեևկայի, ինչպես նաև Լիմանի և Կուպյանսկի ուղղությամբ։

Financial Times-ը մեջբերել է նաև Ուկրաինայի հարցերով զբաղվող արևմտյան մի անանուն պաշտոնյայի գնահատականը, որի կարծիքով՝ «2024 թվականին կողմերից որևէ մեկի գործառնական բեկման հեռանկարները փոքր են»: