Նման դեպքերը բարդացնում են իրավիճակը․ ամենշաբաթյա ճեպազրույցում այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին հարցին։ «Տեղի ունեցածն է՛լ ավելի է բարդացնում առանց այն էլ ոչ դյուրին, սակայն անհրաժեշտ փոխզիջումների, լուծումների որոնումը։ Դա բարդացնում է իրավիճակը։ Մենք լրիվ իրար հակառակ տեսակետներ ենք լսել հայկական և …