Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ. վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին:

Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են:

Ըստ պատասխանատուների, 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ  հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ հիմնականում պայմանավորված մետաղների միջազգային գներով:

Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ  դրամով կամ  35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով,  իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%:

Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել  է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ:

Անդրադառնալով տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների կատարմանը՝ վարչապետը նշել է. «Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաև գործողություն անել։ Սա շատ կարևոր է։

Խնդիրն այն չէ, ճիշտ հասկացեք, հարգելի գործընկերներ, կարող է ենթադրենք տարվա մեջ այդ մարդիկ վճարեն 2 հազար դրամ հարկ, բայց ես ուզում եմ հիշեցնել անշարժ գույքի հարկի թեմայով մեր քննարկումները. նախկինում անշարժ գույքեր կային, որոնք ընդհանրապես հարկից ազատված էին։ Ասում եմ` ինչի՞ են ազատված հարկից, ասում են, որ հաշվենք` տարին լինելու է 50 դրամ հարկ։ 50 դրամ է լինելու, թող լինի 50 դրամ, որովհետև դա նաև մշակույթ է չէ՞, դա պետության հետ, պետություն-քաղաքացի հարաբերության հարց է։ Մանավանդ, այն տրամաբանությամբ, որ այդ հարկով պետությունն առաջին հերթին քաղաքացու ամենատարբեր կարիքներն է հոգում։

Նորից եմ ասում, մենք պետք է այս գիտակցումը մարդկանց մեջ մտցնենք, պետք է այս ուղղությամբ գնալ։ Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ։ Խնդիրն այն է, որ ինքը հարկ վճարող է, քաղաքացի է, սուբյեկտ է։ Հարկային մշակույթ ներդնելը և սերմանելն էլ է կարևոր գործ։ Հարկն այն է, որ քաղաքացին մի գրպանից հանում է՝ դնում մյուս գրպանը, որովհետև եթե ինքը հարկ չտա, եթե ենթադրենք քաղաքացին հարկ չվճարի ընդհանրապես, հարյուր անգամ ավելի գումար ստիպված կլինի ծախսել։ Եկեք ենթադրենք, որ ամեն քաղաքացի իր համար ճանապարհ է կառուցում, ամեն քաղաքացի իր համար դպրոց է կառուցում, ամեն քաղաքացի իր համար հիվանդանոց է կառուցում, հարկ վճարելն ամեն քաղաքացու ծախսի կրճատում է՝ հազարավոր անգամներով։ Առաջին հերթին այս գիտակցումը պետք է մտնի մարդկանց մեջ։ Ու հարկային հանցագործությունների նկատմամբ պետք է ընդհանուր առմամբ վերաբերմունքը փոխել: Հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը մենք պետք է ուժեղացնենք։ Ես չեմ ուզում դրա անունը նույնիսկ քարոզչություն դնել, ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»:

Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք ավտոմեքենաներ ներկրող կազմակերպությունների հետ առբանավեճը հարթվել է: «Այդ քրեական գործերը, ահազանգերը, մենք բանավոր էլ ենք խոսել, ես գրավոր հանձնարարական էլ եմ տվել մեր իրավական դիրքորոշումների հիմնավորվածությունը ստուգելու, վերստուգելու համար: Այդ ամեն ինչն արել ենք և մեր դիրքորոշումների արդարացիության մեջ համոզվե՞լ ենք»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Պարոն վարչապետ, մենք վստահ ենք, որ ճիշտ գործողություն ենք իրականացրել, որովհետև մի քանի փաստ կարող ենք վերհիշել. ֆիզիկական անձով էին ներմուծումներ անում, հետո ԵԱՏՄ-ի դրույքաչափերը հավասարվեցին, ստեղծվեցին իրավաբանական անձինք, ովքեր ձեռնարկատիրական գործունեության նպատակ չեն հետապնդում: Սա ընդհանրական մասով, այսինքն՝ բացառությունները հաշվի չառած, այլ ավելացված արժեքի հարկի գումարը դիտարկում են որպես իրենց շահույթ: Մեծ անկարգապահ իրավիճակ էր առաջացել: Մենք, կարծում եմ, իհարկե, կոշտ, բայց շատ ճիշտ դիրքորոշում ենք ներկայացրել: Կան բողոքներ, կան Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներ: Մենք վստահ ենք, որ եթե մոտավորապես 8.6 մլրդ դրամ վերականգնվել է, հնարավոր չէ դա ռեպրեսիվ համակարգով վերականգնված լինի, այսինքն՝ իրենք ընդունել են իրենց կողմից կատարված իրավախախտման փաստը և ճշտում են ներկայացրել: Իսկ հիմա մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ եթե հանկարծ կա այնպիսի ավելացված արժեքի հարկի դեբետի գումար, որը ենթակա է վերադարձման, մենք չուշացնենք և անմիջապես վերադարձնենք»:

Տեղեկացվել է, որ հարկ վճարողների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ընդլայնման նպատակով մի շարք նախաձեռնություններ են իրագործվել:  Մասնավորապես, ստուգումների և ուսումնասիրությունների փաստաթղթերը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով փոխանակման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ անձնական գրասենյակի միջոցով փոխանակվել է շուրջ 170,000 փաստաթուղթ: Համակարգը հնարավորություն է տալիս ապահովել փաստաթղթերի ստացման հասցեականություն, նպաստում է հարկ վճարող-հարկային մարմին շփման արդյունավետության բարձրացմանը: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը ֆիզիկական անձանց իրականացվում է ինքնաշխատ՝ գումարները փոխանցելով մասնակիցների բանկային հաշիվներին: Գործընթացի ավտոմատացման արդյունքում վերացել է նաև հարկային մարմին դիմելու անհրաժեշտությունը, էականորեն կրճատվել է սոցիալական վճարների գումարների վերադարձման ժամկետը:

Ներկայացվել են մաքսային համակարգում 2023-ին իրականացված աշխատանքները և բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցումներին: Նշվել է, որ տարանցման հայտարարագրման գործընթացի պարզեցման արդյունքում նախկինում հավաքական բեռների յուրաքանչյուր միավորի համար տարանցման հայտարարագիր ներկայացնելու փոխարեն այժմ հնարավորություն է ստեղծվել ամբողջ բեռի համար ներկայացնել մեկ հայտարարագիր: Արդյունքում, ՊԵԿ գնահատմամբ` տարացման հայտարարագրի կազմման վրա ծախսվող ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 40%-ով: Նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է նաև նախնական մաքսային հայտարարագրման համակարգը, մասնավորապես, այդ համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու նպատակով վերանայվել են սահմանային մաքսային կետերից ապրանքների բացթողնման չափանիշները: Մասնավորապես, եթե մինչև 2023թ. հունվարի 1-ը համակարգից կարող էին օգտվել այն հարկ վճարողները, որոնց կողմից նախորդ 365 օրվա ընթացքում ներմուծված ապրանքների արժեքը կազմել էր առնվազն 150 մլն դրամ և որի 50 տոկոսը որոշվել է մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով, ապա 2023թ. հունվարի 1-ից նշված 150 մլն դրամի արժեքային շեմը հանվել է: Արդյունքում` 2023թ-ի ընթացքում նախնական հայտարարագրման դեպքերը նախորդ տարվա համեմատ 2284-ից հասել են 6685-ի, այսինքն աճել են շուրջ 3 անգամ:

Իսկ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շարունակականությունն ապահովելու շրջանակում 2023-ին ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը, որը հնարավորություն է տալիս ներմուծման կամ արտահանման գործընթացում լիազոր մարմիններից բոլոր թույլտվությունները ստանալ մեկ հարթակի միջոցով` էլեկտրոնային եղանակով՝ առանց լիազոր մարմիններ այցելության: Արդյունքում` 2023 թ. ընթացքում համակարգի միջոցով տրամադրվել է 91810 թույլատվական փաստաթուղթ (2022թ.-ին` 771), ինչը գերազանցում է 2022 թ. ցուցանիշը` 91039-ով կամ 119 անգամ: Մաքսային ռիսկերի պրոֆիլների շարունակական կատարելագործման արդյունքում 2023թ.` 2022 թ. համեմատությամբ աճել է «կանաչ» ուղղով բացթողումների քանակը, մասնավորապես` եթե 2022 թ. ընդհանուրի մեջ «կանաչ» ուղղով բացթողումը կազմում էր 43%, ապա 2023 թ. այն կազմել է 61%:

Զեկուցվել է, որ ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Նախատեսվել է, որ պահեստները պետք է ունենան մաքսային մարմնի տեղեկատվական բազային հասանելի էլեկտրոնային մի շարք համակարգեր: Ներկայացվել է նաև մաքսային մարմնի նոր կառուցվածքն ու կադրերի ներգրավման գործընթացը:

Անդրադառնալով սահմանային անցակետերի արդիականացման ծրագրերին՝ տեղեկացվել է, որ 2023 թ. ընթացքում մեկնարկել են Մեղրիի անցակետի վերակառուցման, ինչպես նաև Բագրատաշենի անցակետի կապիտալ նորոգման աշխատանքները: Ավարտին են հասցվել Մարգարայի անցման կետի շինարարական աշխատանքները, ընթացիկ նորոգման է ենթարկվել նաև Գոգավանի անցման կետը:

Այնուհետև ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջազգային համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքները: Թվայնացման ոլորտի ձեռքբերումներից առանձնացվել են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ինչպես նաև տվյալների վերլուծության գործիքակազմի ներդրման և ընդլայնման, այդ թվում՝ վիրտուալ վարչարարության ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները: Ներկայացվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից: Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ  ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Առաջիկայում կներդրվի նաև մաքսային հսկողության գոտիներում ապրանքների հաշվառման համակարգը: Իսկ  տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր:

Միջազգային համագործակցության ուղղությամբ ևս կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես, Հայաստանը միացել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ՏՀԶԿ-ի կողմից մշակված նոր միջազգային ստանդարտին, ինչպես նաև Ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին. հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 2025 թվականից: Հայաստանը ստանձնել է նաև Ասիական նախաձեռնության համանախագահությունը՝ 2024-2026 թթ. ժամանակահատվածում: Իսկ ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողությունների ընդլայնման նպատակով ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է կենտրոնի նոր մասնաշենքը:

Ներկայացվել են ՊԵԿ վարչարարության արդյունքային ցուցանիշներն ու դրանց դինամիկան, հարկ վճարողների կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրերը, կոմիտեի կողմից նախաձեռնված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Զեկուցվել է, որ երկրորդ տարին անընդմեջ, 2023-ին ևս հարկ վճարողների շրջանում իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատման հարցում, որին մասնակցել են 886 կազմակերպություն (ԱՁ) և ինքնուրույն հարկ վճարող (ֆիզիկական անձ): Ըստ արդյունքների, ՊԵԿ գործունեությունը դրական են գնահատել հարկային մարմնի մասով հարցման մասնակիցների 87.2%-ը, մաքսային մարմնի մասով` 78.0%-ը, իսկ ընդհանուր հարցման մասնակիցների՝ 84.4%-ը:

Զեկուցվել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների գնահատման ավտոմատացված համակարգը: Առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմվել է նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների միջոցով: Միջազգային առաջավոր փորձի հիման վրա ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ու մաքսային կարգապահական ռիսկերի կառավարման համակարգը, որը շարունակաբար կատարելագործվում է:  Շարունակաբար կատարելագործվում է նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը. 2023թ.-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է տրամադրվել 81 տնտեսավարող սուբյեկտի: Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ունեցող հարկ վճարողների նկատմամբ մաքսային մարմնի կողմից մեղմ վարչարարություն իրականացնելու վերաբերյալ ընդունվել են նոր որոշումներ:

Խորհրդակցությանը ներկայացվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023-ին իրականացված աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: 2023 թ. ընթացքում հայտնաբերված սերվերային համակարգում առկա տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է 66.1 մլրդ դրամի թաքցված իրացման շրջանառություն, պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8  մլրդ դրամ, որից 2023 թ. վերականգնվել է  8․9 մլրդ դրամը:

Մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, 2023-ին՝ 2022-ի համեմատ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ՝ ՀՀ-ում առավել շրջանառվող թմրամիջոցների մասով: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է մաքսանենգության 393 դեպք, իսկ 2022-ին՝ 351 դեպք:

Հարկային և մաքսային համակարգերում շարունակվում են նոր՝ բարեվարքության ստուգման մեխանիզմով կադրերի ընդունելության, պատրաստման և համալրման գործընթացը: Մաքսային ծառայողների բարեվարքության ուսումնասիրության արդյունքում 77 մաքսային ծառայող չի հաղթահարել բարեվարքության հարցազրույցի փուլը:  Իսկ 2023-ի ընթացքում իրականացված 57 ծառայողական քննության արդյունքում 55 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, 4 աշխատակից ազատվել է ծառայությունից։

Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում, կրիպտոակտիվներ), ռիսկերի համակարգի ու միջազգային հարկային ռիսկերի նոր ընթացակարգերի ներդրմանը և միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի կատարողականի հիման վրա խրախուսական համակարգի կատարելագործման մեխանիզմներին