Գիտնականները Մարսի վրա ստորգետնյա սառույցի «հսկայական» հանքավայրեր են հայտնաբերել

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Եվրոպացի գիտնականները հաստատել են Մարսի վրա ջրային սառույցի ստորգետնյա «հսկայական» հանքավայրերի հայտնաբերումը: Հայտնագործությունը կատարվել է Կարմիր մոլորակի հասարակածային գոտում Մեդուզայի ճեղքվածքի ձևավորման ժամանակ, հաղորդում է Euronews-ը։

Սառցե շերտի հաստությունը մոտ 4 կիլոմետր է։ Նշվում է, որ դրա քանակը բավարար է ամբողջ մոլորակը մոտ երկու մետր խորությամբ օվկիանոսով ծածկելու համար։

Սառույցը կատարյալ մաքուր չէ, այն խիստ աղտոտված է փոշով և հրաբխային մոխրով: Այն գտնվում է շուրջ 300 մետր խորության վրա և ծածկված է ժայռերով ու նստվածքներով, ինչն անհնարին է դարձնում դրա արդյունահանումը մոտ ապագայում՝ կառավարվող արշավախմբերի վաղ փուլերում, նշում են մասնագետները։

Այնուամենայնիվ, հայտնագործությունը գիտնականներին հույս է ներշնչում, որ նման, թեև ավելի փոքր, բայց ավելի հեշտությամբ արդյունահանվող սառույցի պաշարներ կգտնվեն Մարսի հասարակածային գոտու այլ տարածքներում: