Թուրքիայի առաջին տիեզերագնացով Axiom-ը 3-րդ առաքելությունն է իրականացնում Միջազգային տիեզերակայանում

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Թուրքիայի առաջին տիեզերագնացը և Եվրոպան ներկայացնող անձնակազմի երեք այլ անդամներ հունվարի 18-ին Ֆլորիդայից ուղևորվել են դեպի Միջազգային տիեզերակայան՝ Տեխասի Axiom Space սթարթափի կողմից կազմակերպված վերջին կոմերցիոն առաքելության շրջանակում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

ԱՄՆ-ում տեղական ժամանակով 16:49-ին (Թուրքիայի ժամանակով 00:49-ին) SpaceX տիեզերանավն առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավջըի հետ հաջողությամբ դուրս է եկել NASA-ի Ֆլորիդայի Քենեդու տիեզերական կենտրոնից։ Այն իր նպատակակետին հասնելու է շաբաթ օրը։

Թուրք օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ Գեզերավջըի հետ միասին տիեզերական առաքելության անձնակազմում են Իտալիայի ռազմաօդային ուժերի գնդապետ Վալտեր Վիլադեյը, Ax-3-ի նշանակված օդաչուն, շվեդ օդաչու Մարկուս Վանդտը, առաքելության մեկ այլ մասնագետ և 65-ամյա Լոպես Ալեգրիան՝ NASA-ի պաշտոնաթող տիեզերագնաց, Իսպանիայի և Միացյալ Նահանգների երկքաղաքացի: Axiom-ի գործադիր տնօրեն Լոպես Ալեգրիան նաև ղեկավարել է ընկերության առաջին առաքելությունը 2022 թվականի ապրիլին:

Առաքելությունը կոչվում է Axiom Mission 3 (Ax-3), որն ընկերության երրորդ արձակումն է դեպի տիեզերական լաբորատորիա և առաջինը, որտեղ բոլոր երեք վճարովի նստատեղերը գնել են ազգային գործակալությունները, այլ ոչ թե հարուստ անհատները:

Axiom Space-ը հիմնադրվել է 2016 թվականին NASA-ի ISS ծրագրի նախկին ղեկավար Մայքլ Սուֆրեդինիի և ծագումով իրանցի ամերիկացի ձեռնարկատեր Քամ Ղաֆարիանի կողմից:

Էմմա Չոբանյան