Ինչո՞ւ ՀՀ ԶՈւ-ն չի կանխել ադրբեջանական ԶՈւ-ի առաջխաղացումը Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ինչպե՞ս է հակառակորդն անարգել ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք․ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր հրաժարվեց պատասխանել այս հարցերին, փոխարենը հորդորեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Իսկ պաշտոնական հաղորդագրություն այս թեմայով Ազգային անվտանգության ծառայությունն էր տարածել մարտի 30-ին՝ հայտնելով, որ ադրբեջանական զինուժը սահմանային հինգ կետերով մինչև …