Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, արագացված վարույթով դատական ակտ է կայացրել հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Հնդկաստանի քաղաքացի Նարեշ Ջայի Կումարիի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով։ Վերջինս ընդունել է իր մեղքը։ Դատարանը որոշել է որպես պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի տասներեքապատիկը, որը կազմում է 884 000 դրամ։ ՀՀ օրենսգրքի հոդված 469-ը՝ «Պետական …