Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հանդիպել է Հարավային Կորեայի իր գործընկեր Օմ Դոնգ-Հվանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացվող «SEUL ADEX 2023» միջազգային օդատիեզերական և պաշտպանության ցուցահանդեսի շրջանակում։ Ադրբեջանական պատվիրակությունը, նախարար Գուլիևի գլխավորությամբ, ցուցահանդեսին մասնակցում է հյուրի կարգավիճակով։ Նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանական …

