Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիր:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Թենգիզ Նասարիձեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տամիլա Բարկալաիան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Վրաստանի բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանն ու Հայաստանը միշտ եղել են ռազմավարական բարեկամներ և գործընկերներ, և այդ իրողությունը պաշտոնապես ամրագրվել է այսօր։

«Հատկապես ուզում եմ կարևորել այսօրվա որոշումը, որի վրա աշխատել ենք վերջին ամիսներին։ Դեռ անցյալ տարվա ամռանը մենք հայտարարել էինք, որ ստորագրելու ենք ռազմավարական համագործակցության հուշագիր։ Ուզում եմ նաև նշել, որ ավանդաբար, պատմականորեն մենք շատ ուժեղ դաշնակիցներ ենք, ընկերներ, ոչ թե պարզապես հարևաններ։ Մենք ունենք շատ լավ գործընկերություն, հարաբերություններ, համագործակցություն բոլոր ուղղություններով և, դե ֆակտո, կարելի է ասել, որ մենք արդեն ռազմավարական ընկերներ և ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր, կարելի է ասել, այս իրողությունը ֆորմալացվել է, և մենք պաշտոնապես ստորագրել ենք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության հռչակագիրը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը։