ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարվել

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կայքից տեղեկանում ենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարվել։ Տարածված հայտարարության մեջ ասվում է․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշումը, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ` Թեկնածուներ) ընտրություն:

Համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարձր բարոյական նկարագիր և բավարարեն բարձր դատական պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուի հավակնորդը (այսուհետ՝ Հավակնորդ) կարող է լինել 65 տարին չլրացած վերջին 10 տարում միայն Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, որը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1) ընտրությանը մասնակցելու դիմումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 881-Ն որոշման (այսուհետ նաև՝ № 881-Ն որոշում) N 2 հավելվածի.

2) ինքնակենսագրությունը՝ հայերեն և անգլերեն կամ ֆրանսերեն՝ համաձայն № 881-Ն որոշման № 3 հավելվածի՝ Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուի ներկայացուցչություն կատարելու դեպքում ինքնակենսագրականի «Մարդու իրավունքների բնագավառում կատարած գործունեությունը և փորձը» բաժնում նշելով գործերի ամբողջական ցանկը,

3) հայտարարությունը՝ մարդու իրավունքների ոլորտում փորձառության և ձեռքբերումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր դառնալու շարժառիթների մասին (ազատ շարադրանք).

4) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը․

5) այլ երկրների քաղաքացիության բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տեղեկանքը.

6) Հայաստանի Հանրապետությունում իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ստացած լինելու առկայությունը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերելը հավաստող փաստաթուղթը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.

7) դատավորի պաշտոնում կամ դատախազի կամ փաստաբանի կամ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի կամ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առնվազն 10 տարվա փորձառությունը կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձի առկայությունը հաստատող փաստաթուղթը.

8) Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներին կամ դրանցից մեկին ազատ տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը (առկայության դեպքում).

9) հայտարարությունը, որով հավաստվում է, որ հավակնորդը չի դրսևորել որևէ վարքագիծ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարող է առերևույթ վարկաբեկել դատական իշխանության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ, կամ հայտարարությունը նման ցանկացած վարքագծի դրսևորման վերաբերյալ՝ համաձայն № 881-Ն որոշման № 4 հավելվածի.

10) հայտարարությունը, որով հավաստվում է  Մարդու իրավունքների եվրոպական դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հանգամանքների բացակայությունը՝ համաձայն № 881-Ն որոշման № 5 հավելվածի.

11) հայտարարությունը, որով հավակնորդը պատրաստակամություն է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում պաշտոնավարության ժամկետի ընթացքում չիրականացնել որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրա անկախության, անաչառության կամ նրա աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ՝ համաձայն № 881-Ն որոշման № 6 հավելվածի.

12) իր վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ ստանալու մասին համաձայնությունը՝ համաձայն № 881-Ն որոշման № 7 հավելվածի:

 

Հիշյալ փաստաթղթերը չեն կարող ներկայացնել այն անձինք, ովքեր՝

1) դատապարտվել են հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.

3) ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.

4) ով չի անցել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Հավակնորդը սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում  ներկայացնում է ընտրությանը մասնակցելու համար վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հայերեն՝ բացառությամբ ինքնակենսագրականի, որը բացի հայերենից ներկայացվում է անգլերեն կամ ֆրանսերեն: Օտար լեզուներով փաստաթղթերը հայերեն են թարգմանվում նոտարական գործողություններին մասնակցող որակավորման վկայական ունեցող թարգմանչի կողմից:

Փաստաթղթերը պետք է ուղարկվեն բացառապես [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի փետրվարի 20-ը՝ ներառյալ:

Ընտրությունն անցկացվելու է երկու փուլով, որոնցից առաջինը փաստաթղթային ստուգման փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի: Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է ընտրության հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը: Հարցազրույցի մասնակից Հավակնորդները ծանուցվում են հարցազրույցի իրենց անհատական ժամերի մասին:

Հարցազրույցն ընթանում է երեք մասով՝
1) անձնական հատկանիշների, ինչպես նաև մասնագիտական փորձառության ստուգում (առավելագույնը՝ 30 միավոր),
2) մասնագիտական որակների ստուգում (առավելագույնը՝ 50 միավոր),
3) լեզվական կարողությունների ստուգում (առավելագույնը՝ 20 միավոր)։ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորն է 100-ը:

Հանձնաժողովի անդամների կողմից հարցազրույցի բոլոր մասնակիցների անհատական գնահատումն իրականացնելուց հետո հանձնաժողովի նախագահը կազմակերպում է գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշով հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի միասնական միավորների հաշվարկումը և գնահատման թերթիկի կազմումը՝ համաձայն 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման № 3 հավելվածով սահմանված նմուշի, ապա մասնակիցներից յուրաքանչյուրի գնահատման թերթիկների հիման վրա հանձնաժողովի նիստը վարողը կազմակերպում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակի նախագծի կազմումը և այն ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը։

Փաստաթղթերի ներկայացման, ձևանմուշների, դրանց ստացման, հնարավոր թերությունների վերացման, ինչպես նաև փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերի հետ կապված հարցերը, գնահատման և միավորների հաշվարկման կարգը կարգավորվում են Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգի վերաբերելի դրույթներով և  № 881-Ն որոշմամբ։

 

Նշենք, որ վարչապետի N 882-Ա որոշման համաձայն՝  ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի անդամներն են․ 

      1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (համաձայնությամբ).

2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը (համաձայնությամբ).

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ).

6) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).

7) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (համաձայնությամբ).

8) Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ).

9) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը (համաձայնությամբ).

10) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը (համաձայնությամբ).

11) «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ):

Ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում, եթե ընտրության հանձնաժողովի անդամին ի պաշտոնե փոխարինող անձի մասնակցությունը նույնպես անհնար է կամ բացակայում է նրա համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ: Հանձնաժողովի կազմի ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել յոթից:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն այս տարի լրանում է, և պետք է նոր դատավոր նշանակվի։

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում  հայտնել էր, որ հավակնում է դառնալ ՄԻԵԴ դատավոր․ ենթադրվում է, որ նա կառաջադրվի որպես դատավորի թեկնածու։

 

Արաքս Մամուլյան