Մոլդովան Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու գործընթացը կավարտի մինչև 2024 թվականի վերջ՝ հետևողականորեն չեղարկելով այս կազմակերպության շրջանակում կնքված մնացած բոլոր համաձայնագրերը։ Քիշնևը քայլ առ քայլ դուրս է գալիս համաձայնագրերից՝ նախապես ուսումնասիրելով իրավիճակը յուրաքանչյուր ոլորտում։ Exclusiv հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Մոլդովայի խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը։ Միաժամանակ, Գերմանը …

