ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց գոյություն չունի: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չմասնակցելու պատճառներին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Սուրեն Պապիկյանի չմասնակցելը տվյալ միջոցառմանը կապ չունի Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների հետ: Վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ դա կապ …