Դատավորների ժողովը կանցկացվի Կառավարության շենքում, որտեղ աշխատող վարչապետը դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու կոչեր է արել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վաղը՝  փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է։ Սահմանադրական դատարանում դատավորի թափուր տեղ է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները դադարել են․ նա ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։

Դատավորների ժողովը տարիներ շարունակ  անցկացվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում, սակայն 2020-ին կորոնավիրուսի համավարակի շրջանում ժողովները սկսեցին անցկացվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապա՝ Երևանում գործող բիզնես կենտրոններում կամ հյուրանոցների դահլիճներում։

Այս անգամ, սակայն ժողովը տեղի կունենա Կառավարության դահլիճում։ Երբ այս տեղեկությունը հայտնի դարձավ, մամուլում հրապարակումներ եղան, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն է նախաձեռնել ընդհանուր ժողովը կառավարության դահլիճում անցկացնելը, որպեսզի ճնշի դատավորներին և նրանք քվեարկեն իր նախընտրած թեկնածուի օգտին։ 

Նշենք, որ մամուլում որպես Անդրեասյանի նախընտրած թեկնածու շրջանառվում է ԲԴԽ նախկին անդամ, այժմ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանի անունը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։

Մյուս հավանական թեկնածուն Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն է։ 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ աշխատակազմ համարվող Դատական դեպարտամենտի խոսնակ Լիլիթ Շաբոյանի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, թե ինքն է կազմակերպել Դատավորների ժողովը Կառավարության դահլիճում անցկացնելու մասին լուրերը։

«Մեր ունեցած դահլիճը փոքր է, և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»,- հայտնել է կառույցի ղեկավարը, որը պետբյուջերից 8 մլն դրամ է հատկացրել՝  «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» ֆիլմի համար։

Պետական շենքում  անվճար դահլիճ գտնելը, գուցե, ընդունելի մոտեցում է, սակայն հարկ է հիշեցնել, որ տարիներ առաջ հենց այս նույն՝ Կառավարության շենքում աշխատող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում շրջափակել Հայաստանում գործող դատարաների մուտքերն ու ելքերը։

Ստացվում է՝ դատավորները ստիպված են լինելու իրենց մասնագիտական պարտքը՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատականությունն իրականացնել Կառավարության այն շենքում, որի ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը և դատավորներին թույլ չտալ դատարան մուտք գործել։

Ավելին, ՍԴ դատավորի հավանական թեկնածուներից մեկը՝ Դավիթ Բալայանը, դատարանի շրջափակման օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, փորձել էր իր աշխատավայր՝ Երևանի դատարանի Շենգավիթի նստավայր, մուտք գործել դատարանի պատուհանից։

Արաքս Մամուլյան