Զելենսկին առաջիկա օրերին պաշտոնանկ կանի Զալուժնիին` պատերազմի շուրջ տարաձայնությունների աճի ֆոնին․ CNN

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի բանակի հրամանատար Վալերի Զալուժնին հունվարի 29-ին հանդիպման է հրավիրվել նախագահի գրասենյակում, որտեղ նրան հայտնել են աշխատանքից ազատման մասին։ Այս մասին CNN-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա գլխավոր հրամանատարի միջև լարվածության շուրջ շաբաթներ շարունակ աճող շահարկումներից հետո:

Աղբյուրներից մեկը լրատվամիջոցին ասել է, որ նախագահի հրամանը Զալուժնիին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ  սպասվում է մինչև այս շաբաթվա վերջ։

Ըստ աղբյուրներից մեկի՝ երկուշաբթի իր գրասենյակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Զելենսկին հայտարարել է, որ «որոշում է կայացրել պաշտոնանկ անել զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին»։

«Հանգիստ» նկարագրված զրույցում Զելենսկին Զալուժնիին այլ պաշտոն է առաջարկել, որից վերջինս հրաժարվել է։ Ուկրաինայի նախագահն այնուհետև ընդգծել է իր որոշումը՝ ասելով, որ այն, որ Զալուժնին հրաժարվել է նոր պաշտոնից, չի փոխում ներկայիս պաշտոնից նրան հեռացնելու որոշումը։

Որպես Զալուժնիի իրավահաջորդ երկու անուն է քննարկվում, CNN-ին ասել է բարձրագույն զինվորական աղբյուրը։ Նրանցից մեկը հետախուզության վարչության ներկայիս ղեկավար Կիրիլ Բուդանովն է, որը հայտնի է Զելենսկիի հետ ամուր կապերով։ Մյուս թեկնածուն Ալեքսանդր Սիրսկին է, որն Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարն է։

Բուդանովը լրատվամիջոցի հետ զրույցում հերքել է լուրերը, իսկ Սիրսկիի գրասենյակի հետ կապ հաստատել չի հաջողվել։

Էմմա Չոբանյան