Ուկրաինան դաշնակիցներին հայտնել է արկերի կրիտիկական պակասի մասին

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը եվրոպացի դաշնակիցներին հայտնել է, որ ուկրաինական բանակն այժմ կարող է երեք անգամ ավելի քիչ արկ արձակել, քան ռուսական բանակը։ Ըստ Bloomberg-ի՝ այս մասին Ումերովը գրել է այս շաբաթ Եվրոպայի պաշտպանության նախարարներին ուղղված նամակում։ Նամակում ասվում է, որ ուկրաինական բանակն այժմ կարող է մոտ 2000 արկ ծախսել մեկուկես հազար կիլոմետր երկարությամբ առաջնագծի ամբողջ երկայնքով։

Ուկրաինացի պաշտոնյան դաշնակիցներին կոչ է անում արագ գործել՝ Ուկրաինային զինամթերք տրամադրելու համար և թույլ տալ գոնե արկերի քանակով համեմատվել հակառակորդի հետ։

Եվրամիությունն անցյալ տարի իր առջև նպատակ էր դրել մինչև գարուն մեկ միլիոն արկ արտադրել Ուկրաինայի համար, սակայն այժմ խոստովանում է, որ մինչև մարտ չի հասնի այդ նպատակի կեսին։ ԵՄ պաշտպանության նախարարներն այս շաբաթ հայտարարեցին, որ մինչև այս տարվա ավարտը համատեղ կարտադրվի մեկ միլիոն արկ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է կրկնապատկել արտադրությունը:

Ումերովի նամակում ասվում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ամսական առնվազն 200 հազար 155 մմ տրամաչափի արկ, այսինքն՝ տարեկան 2,4 միլիոն։