Ուկրաինայում որոշ քաղաքական գործիչներ փորձում են Վրաստանը դարձնել Ռուսաստանի թիրախ, և դա տագնապալի է։ Լրագրողներին այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է 1tv.ge-ն։ Փետրվարի 5-ին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր Վրաստանի տարածքով Ռուսաստան պայթուցիկ սարքերի տեղափոխումը կասեցնելու մասին, որի մարդաշատ վայրում ակտիվացումը մեծաթիվ զոհերի կհանգեցներ։ Հանցագործությունը կազմակերպելու մեջ մեղադրվում է …

