Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայում որոշ գործիչներ փորձում են Վրաստանը դարձնել ՌԴ-ի թիրախ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ուկրաինայում որոշ քաղաքական գործիչներ փորձում են Վրաստանը դարձնել Ռուսաստանի թիրախ, և դա տագնապալի է։ Լրագրողներին այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է 1tv.ge-ն։

Փետրվարի 5-ին Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր Վրաստանի տարածքով Ռուսաստան պայթուցիկ սարքերի տեղափոխումը կասեցնելու մասին, որի մարդաշատ վայրում ակտիվացումը մեծաթիվ զոհերի կհանգեցներ։ Հանցագործությունը կազմակերպելու մեջ մեղադրվում է Ուկրաինայի քաղաքացի, ծնունդով Վրաստանի Բաթումի քաղաքից Ալեքսանդր Շարաշիձեն։ Պետական ​​անվտանգության ծառայությունը ենթադրում է, որ ահաբեկչության դեպքում սլաքները ծրագրվում էր տեղափոխել դեպի Վրաստան։

«Շատ անհանգստացնող է, երբ ուկրաինական կողմը, որոշակի ներկայացուցիչներ, խոսքը քաղաքական գործիչների մասին է,  փորձում են բացարձակ արհեստական կերպով Վրաստանը ՌԴ-ի համար թիրախ դարձնել։ Դա, իհարկե, շատ անհանգստացնող է»,- հայտարարել է Կոբախիձեն։

Ընդ որում, նրա խոսքով, է՛լ ավելի անհանգստացնող է, երբ այդ փորձերն աջակցություն են ստանում Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների կողմից, մասնավորապես, «Վրաստանի միջազգային թափանցիկության կողմից»։

«Այդ մարդիկ չեն կարող թաքցնել իրենց չար մտադրությունները պետության նկատմամբ, նրանք ցանկանում են երկրորդ ճակատ՝ Վրաստանում բարդ սցենարների զարգացում»,- ընդգծել է Կոբախիձեն։

Ըստ Վրաստանի Պետանվտանգության ծառայության՝ մեծ հեռահարության համար նախատեսված պայթուցիկները Վրաստան են հասցվել ուկրաինական Օդեսա քաղաքից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով և պատրաստվում էին տեղափոխվել Ռուսաստանի Վորոնեժ քաղաք։ Մեքենայից առգրավվել է 6 պայթուցիկ սարք, վեց պայթուցիչ, վեց հատուկ բանալի և 14 կիլոգրամ պայթուցիկ, որոնք առգրավվել էին մեքենայից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ պայթուցիկ սարքերում եղել է C-4 պլաստիկ պայթուցիկ, որն ավելի հզոր է, քան տրոտիլը։ Ընդ որում, յուրաքանչյուր պայթուցիկ սարք ուներ էլեկտրոնային թայմեր, որն արդեն ցույց էր տալիս պայթյունի ժամը՝ գործարկումից 2 ժամ հետո։ Պայթուցիկները եղել են էլեկտրական մեքենաների երկու մարտկոցներում, որոնք օգտագործվել են որպես կոնտեյներ։

Պետ​​անվտանգության ծառայության աշխատակիցներն այդ տարաներից հանել են պայթուցիկները, տարաներին տվել իրենց սկզբնական տեսքը և հետ տեղադրել իրենց սկզբնական տեղում, որից հետո սկսվել է բեռների տեղաշարժի և գործին առնչվող բոլոր հնարավոր անձանց հսկողությունը։

Հետաքննությունը պարզել է, որ պատվիրատուի հանձնարարությամբ պլանները փոխվել են։ Հանցագործները փորձել են հանել միայն մեկ տարան, իսկ երկրորդը թողել են Թբիլիսիում։

Գործին առնչվում է Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի։ Պետական ​​անվտանգության ծառայությունը ենթադրում է, որ կոնտեյներներում առկա պայթուցիկների մասին գիտեր միայն Ալեքսանդր Շարաշիձեն։