Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան մասում Մարապի հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած, սակայն նրանց որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։ «Այժմ որոնողական աշխատանքները շարունակելը չափազանց վտանգավոր է», – ասել է փրկարարական թիմի խոսնակը: Կիրակի կեսօրին տեղի ունեցած ժայթքման հետևանքով …

