ՆԱՏՕ-ի անդամները պնդում են, որ Հունգարիան արագ հավանություն տա դաշինքին Շվեդիայի անդամակցությանը

Լուրեր

20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.11.2026 | 10:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:09
«Ականատես»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ում Հունգարիայի դաշնակիցները մեծացնում են ճնշումը վարչապետ Վիկտոր Օրբանի վրա՝ արագորեն հաստատելու Շվեդիայի մուտքը դաշինք այն բանից հետո, երբ իր կուսակցության օրենսդիրները մերժեցին այդ հարցի շուրջ քվեարկելու հնարավորությունը: Շվեդիան դաշինքին միանալու հայտ է ներկայացրել 2022 թվականի մայիսին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Մինչդեռ Հունգարիան բազմիցս հետաձգել է վավերացումը, գրում է VOA-ն:

Հունգարիայի խորհրդարանը ձմեռային արձակուրդի մեջ է, սակայն ընդդիմադիր պատգամավորները փետրվարի 5-ին արտահերթ նիստ էին հրավիրել՝ փորձելով այդ հարցով քվեարկություն անցկացնել:

Օրբանի կուսակցության օրենսդիրները չեն ներկայացել հանդիպմանը, թեև վարչապետը հունվարին հայտնել էր, որ աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և կհորդորի իր կուսակցությանը հավանություն տալ Ստոկհոլմի հայտին առաջին իսկ հնարավորության դեպքում:

ՆԱՏՕ-ի մյուս անդամները մեծացնում են ճնշումը։ Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պրեսմանը մասնակցել է երկուշաբթի Բուդապեշտում կայացած խորհրդարանի նիստին։

«Վարչապետը խոստացել է հրավիրել խորհրդարան՝ հորդորելու պատգամավորներին առաջին իսկ հնարավորության դեպքում որոշում կայացնել։ Այսօր նման հնարավորություն կար, մենք կհետևենք զարգացումներին՝ հուսալով, որ Հունգարիան շուտով որոշում կկայացնի»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է նա։

Վաշինգտոնում Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ Միացյալ Նահանգները հիասթափված է Հունգարիայի իշխող կուսակցությունից:

«Մենք հիասթափված ենք, որ իշխող կուսակցությունն արգելափակել է քվեարկության հնարավորությունը՝ բոյկոտելով հանդիպումը։ Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հարցն արդեն որոշված է, և մենք հուսով ենք, որ կկարողանանք արագ անցնել այս վերջնական ընթացակարգը»,- ասել է Պատելը։