ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայտարարության մեջ։ «ԵՄ-Հայասատան քաղհասարակության պլատֆորմի ուշադրության կենտրոնում են հայտնվել մամուլի և փորձագիտական շրջանակների հրապարակումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` նաև Հանձնաժողով) անդամների երկու թափուր պաշտոնների համալրման խնդրահարույց գործընթացի վերաբերյալ: Ըստ այդ հրապարակումների` իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է այդ պաշտոնում չընտրել առաջադրված թեկնածուներից Հայկուհի Հարությունյանին, որը մինչ այդ զբաղեցրել է Հանձնաժողովի նախագահի պաշտոնը` …

