Ուկրաինան և Դանիան անվտանգության համաձայնագիր են պատրաստում

Լուրեր

27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
Բոլորը

Ուկրաինան մանրամասն բանակցություններ է սկսել Դանիայի հետ անվտանգության երկկողմ պարտավորությունների կնքման շուրջ։ Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։

«Բանակցությունները սկսվել են Ուկրաինային աջակցության մասին G7-ի համատեղ հռչակագրի իրականացման շրջանակում, որին Դանիան, սկանդինավյան երկրների հետ միասին, առաջիններից մեկն էր, որ միացավ»,- ասվում է հայտարարության մեջ:

Բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, դանիական պատվիրակությունը՝ ԱԳՆ պետքարտուղար Լիզբեթ Զիլմեր-Յոնսը։ Կողմերը քննարկել են անվտանգության ապագա երկկողմ պարտավորությունների հիմնական տարրերը և համաձայնեցրել հետագա բանակցությունների ժամանակացույցը։

«Անվտանգության ոլորտում Դանիայի պարտավորությունները հաստատում են այն անսասան և ուժեղ աջակցությունը, ներառյալ ռազմական օգնությունը, որը նա տրամադրել է մեր երկրին ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր»,- հավելել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից: