Գազայի հատվածի իշխանությունները հայտարարել են Իսրայելի կողմից 71 ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակման մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել 71 պաղեստինցիների, որոնք ձերբակալվել էին Գազայի հատվածում գործողությունների ժամանակ։ Ազատ արձակվածների թվում են 19 կանայք, հաղորդում է տեղական WAFA գործակալությունը՝ վկայակոչելով անկլավի սահմանային վարչությունը:

Մարդիկ ազատ են արձակվել Քերեմ Շալոմ անցակետով, գրում է Կոմերսանտը։

Նախօրեին Reuters-ը հրապարակել էր Գազայի հատվածում հրադադարի իր ծրագրի նախագիծը։ Այն բաղկացած է երեք փուլից․ առաջինը՝ իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ, երկրորդը՝ Գազայի հատվածի վերականգնումն ու իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը, երրորդը՝ մահացածների մարմինների փոխանակումը։

Ըստ պլանի՝ պայքարը պետք է դադարեցվի առնվազն 4,5 ամսով։

Այսօր առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը ժամանել է Կահիրե՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի համար։