Նոր կադրեր՝ ձկնորսների հարձակումից․ հարյուրավոր անձանցից մեղադրյալի աթոռին է 5-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սևանա լճի վրա ձկնորսների կողմից ջրային պարեկներին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողներին ծեծի ենթարկելու նոր կադրեր է հրապարակել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հատվածում, անցած տարեվերջին։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկներն ու ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում 2 նավակով ծառայություն են իրականացնելիս եղել, երբ մոտեցել են շուրջ 200 ձկնորսական նավակներ։ Դրանցում դիմակավորված բազմաթիվ անձինք են եղել, որոնք նավերի անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, ապա նետել բենզինով լցված շշեր և փայտեր։

Ձկնորսներից ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ»-ի նավի վրա․ նրանք ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել են աշխատակիցներին։

Այս և սրան հաջորդած՝ ջրային պարեկների հետ բախումների մասնակից 26 ձկնորս է ձերբակալվել, նախաձեռնված վարույթով քրեական հետապնդում է հարուցվել դեպքին մասնակից ընդամենը 5 անձի նկատմամբ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։

Հրապարակված կադրերում երևում է, որ ջրային պարեկներին հրահանգվում է մոտորանավակով պտտվելով ալիք ստեղծել՝ դրանով փորձելով տատանել ձկնորսների նավակները։ Դանիել Իոաննսիյանի կարծիքով՝ նման միջադեպի ժամանակ այս հրահանգն այնքան էլ տեղի չէ։

Իսկ վարչապետը շարունակում է խոսել ջրային պարեկային ծառայությունը զարգացնելու մասին։ Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ 2 նոր մոտորանավակ է գնվել ծառայության համար, որն էապես նպաստելու է ձկնագողության կանխման դեպքերին։ Փաշինյանը նաև արձանագրեց՝ ձկնորսները չեն ցանկանում 1 կգ ձկան համար քվոտայով սահմանված 65 դրամը վճարել։

Իոաննիսյանը հակադարձում է, իսկ ինչո՞ւ պետք է վճարեն, եթե փորձում են բռնությամբ իրենց գործն առաջ տանել և որոշ դեպքերում՝ հաջողում։

Ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 20-ը սիգի որսն արգելվում է, սակայն ձկնորսները դեմ են լինում որոշմանը և շարունակում են տարբեր միջոցներով ձուկ որսալ։  Փաշինյանն այսօրվա նիստին հայտարարեց՝ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարությանը հաջողվել է 95 և ավելի տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան