Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է իրականացնում՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում («Թվիթեր») գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Մարուքյանը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի …