Մոսկվան պատրաստ էր արագ վերականգնել երթուղին, սակայն ՀՀ-ն ձգձգում է բանակցությունները․ Բաքվում ՌԴ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանքի մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը՝ ուշադրությունը սևեռելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապին։

«Այս թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար։ Սա կայուն տրանսպորտային երթուղու, Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների առկայությունն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր հաղորդակցություններն ընդհատվել են, իսկ Նախիջևան էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է։ Ուստի Ադրբեջանի համար երթուղու անվտանգությունը (սա մոտավորապես 46 կմ է) վերացական թեմա չէ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Ռուսաստանն իր միջոցներով շատ արագ պատրաստ է այն վերականգնել։

«Այդ երթուղում կան թունելներ և, իմ կարծիքով, կա նաև կամուրջ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավական արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»,- ասել է Եվդոկիմովը՝ հավելելով, որ անցյալ տարի Բաքուն և Թեհրանը պայմանագիր են ստորագրել Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։

ՌԴ դեսպանը նշել է, որ Մոսկվայի պարագայում այս դեպքում շատ կարևոր է Թուրքիայի հետ կապը։

«Գումարած՝ սա Թուրքիա տանող ճանապարհն է։ Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է, նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով»,- ընդգծել է ռուս դիվանագետը՝ փաստացի հաստատելով, որ ՌԴ-ն ցանկանում է Հայաստանի տարածքով ունենալ իր կողմից վերահսկվող ճանապարհ դեպի Թուրքիա։

Էմմա Չոբանյան