Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողության» մասին տեղեկությունը ռուս խաղաղապահներին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Դա չի համապատասխանում իրականությանը։ …